Իսպանիայում հայտնաբերել է 13 600 դոլար արժողությամբ գողացված մրցարշավային հեծանիվ
Իսպանիայի ոստիկանությունը հայտնաբերել է Իսպանական Vuelta մրցարշավին մասնակցող միջազգային մրցարշավային թիմին պատկանող հեծանիվ, որը վաճառվում էր ծիծաղելիորեն ցածր գնով օգտագործված իրերի խանութում, հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը:
Մալագայի միջերկրածովյան նավահանգստում ոստիկանները գտել են հատուկ կառուցվածքով հեծանիվը, որը վաճառվում էր 120 եվրոյով ($136), մինչդեռ դրա բացառիկ տեխնիկական բնութագրի շնորհիվ դրա արժեքը մոտ 12 000 եվրո է ($13600):
Նշվում է, որ հեծանիվը դեռևս չի գրանցվել որպես գողացված, քանի որ երեք շաբաթ տևողությամբ մրցարշավին մասնակցող թիմերը ժամանակ չեն ունեցել դիմել ոստիկանությանը:
Քննիչները պարզել են, որ հեծանիվը պատկանել է ավստրալական Orica Greenedge թիմին:Այն վերադարձվել է իր օրինական տերերին կիրակի օրը:










