Femen-ի կիսամերկ կանայք գրոհել են մուսուլմանական համաժողովը (լուսանկարներ, տեսանյութ)
Կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Femen շարժման կիսամերկ ակտիվիստներից 2-ը գրոհել են Փարիզի հյուսիսում մուսուլմանական համաժողովը, որի ժամանակ քարոզիչ Նադեր Աբու Անասը ելույթ է ունեցել կանանց ծեծելու ամուսինների իրավունքի մասին։
Ինչպես նշում է The Daily Mail-ը, 25 և 31-ամյա կանանց անսպասելի «հարձակումից» հետո համաժողովը որոշ ժամանակով ընդհատվել է, մինչև որ անվտանգության ծառայության աշխատակիցներն ակտիվիստներին բռնի կերպով հեռացրել են բեմից։
Աղբյուրը մանրամասնում է, որ կանանց մերկ մարմիններին գրված են եղել հետևյալ բառերը. «Ոչ ոք չի կարող ինձ ստիպել ենթարկվել»։














