Սիրիայում տեղի ունեցած 2 պայթյունի հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել

20:30 • 14.09.15

Սիրիայի հյուսիս-արևմտյան Ալ-Հասակա քաղաքի կենտրոնում տեղի ունեցած երկու ահաբեկչության հետևանքով  առնվազն 30 մարդ է զոհվել, 45-ից ավելին տեղափոխվել է հիվանդանոց:

Ինչպես հայտնում է Корреспондент-ը` վկայակոչելով սիրիական աշխարհազորայինների աղբյուրը, ահաբեկչությունները կազմակերպել են «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները:

Առաջին պայթյունը որոտացել է քաղաքի հյուսիսարևելյան մուտքի մոտ, որտեղ դիրքավորված են քուրդ աշխարհազորայինները: Պայթյունի հետևանքով 10 մարդ  զոհվել է, 25-ը` վիրավորվել: Երկրորդ պայթյունը որոտացել է քաղաքի կենտրոնում  կես ժամ անց. պայթեցվել է 5 տոննա պայթուցիկով ցիստեռնը: Առնվազն 20 մարզ է զոհվել, տասնյակ վիրավորներ կան: