Ավստրիայի կանցլերը հայտարարել է պետական սահմանների պահպանության գործում բանակի ներգրավման մասին
Ավստրիայի կանցլեր Վերներ Ֆայմանը հայտարարել է պետական սահմանների պահպանության գործում բանակի ներգրավման մասին։
Զինվորականներն ուղարկվելու են Հունգարիայի հետ սահման, տեղեկացնում է ТАСС գործակալությունը:
Նախօրեին Գերմանիան դադարեցրել էր երկաթուղային հաղորդակցությունն Ավստրիայի հետ:
Կիրակի Գերմանիայի տրանսպորտի նախարար Ալեքսանդր Դոբրինտը հայտարարել էր, որ «Եվրամիությունը չի կարողանա հաղթահարել» իր արտաքին սահմանների պահպանության մարտահրավերը` դեպի Եվրոպա փախստականների մեծ հոսքի պատճառով:










