Բրիտանիայում սիրիացի փախստականների գործերով նախարար է նշանակվել

13:51 • 14.09.15

Մեծ Բրիտանիայի իշխանությունները հայտարարել են նոր պաշտոնի՝ թագավորություն ժամանող սիրիացի փախստականների հետ աշխատանքի համար պատասխանատու նախարարի ներդրման մասին, գրում է korrespondent.net-ը: Ինչպես հաղորդվում է կառավարության կայքում՝ պաշտոնին նշանակվել է Ռիչարդ Հարինգթոնը։

 

Պաշտոնյան պատասխանատու կլինի Մեծ Բրիտանիայում 20 հազար սիրիացի փախստականների վերաբնակեցման հարցերով կառավարությունում աշխատանքների համակարգման և կազմակերպման համար: Բացի այդ, նրա իրավասության մեջ է մտնելու տարածաշրջանում ներգաղթյալներին կառավարական օգնության համակարգումը։

 

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ Բրիտանիան մինչև 20 հազար սիրիացի փախստական կընդունի առաջիկա 5 տարվա ընթացքում: