Կիրովոգրադում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքար են տեղադրել

14:27 • 14.09.15

Կիրովոգրադում տեղի է ունեցել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքարի հանդիսավոր բացման եւ օծման արարողությունը:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Analitika-ն, խաչքարի օծման հանդիսավոր արարողությանը մասնակցել են Կիրովոգրադի շրջանայ ին ու քաղաքային իշխանությունների, տեղի հայ համայնքի և հոգեւորականության ներկայացուցիչները:

 

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ խաչքարներ են տեղադրվել Ուկրաինայի մի շարք այլ քաղաքներում՝ մասնավորապես, Նիկոլաևում, Ուժգորոդում, ու Բերեժանիում: