Հուսահատ փախստականները փորձում են փշալարե ցանկապատի փոքրիկ անցքով հատել Հունգարիայի սահմանը (տեսանյութ, լուսանկարներ)
Սերբիայի և Հունգարիայի սահմանին նկարահանվել է հուզիչ տեսանյութ, որում ներկայացված է` ինչպես է հուսահատ փախստական ընտանիքը փորձում փշալարե ցանկապատի մեջ բացված նեղլիկ անցքով հատել Հունգարիայի սահմանը։
Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, տեսանյութում 2 կին, որոնցից մեկը գրկել է երեխային, վազեվազ անցնում են ցանկապատի միջով։
Սակայն նրանց կանգնեցնում են հունգարացի սահմանապահ ոստիկանները` թույլ չտալով առաջ շարժվել: Հետո հայտնվում է ընտանիքի հայրն ու մյուս երեխան, ով ստեղծված իրավիճակի պատճառով աղիողորմ լաց է լինում: Թե ինչպես է որոշվում փախստականների ճակատագիրը՝ տեսանյութում չի նշվում:
Բրիտանական պարբերականը հիշեցնում է, որ Հունգարիայի իշխանությունները Սերբիայից ամեն օր ժամանող հազարավոր փախստականների հոսքը կանգնեցնելու համար 175 կմ երկարությամբ փշալարե ցանկապատ են կանգնեցրել այդ երկրի հետ սահմանին։



>










