Եգիպտոսի անվտանգության ուժերը սխալմամբ Մեքսիկայից ժամանած զբոսաշրջիկների են սպանել
Եգիպտոսում անվտանգության ուժերը սխալմամբ 12 մարդու են սպանել, որոնց թվում եղել են Մեքսիկայից զբոսաշրջիկներ։ Ուժայինները նրանց շփոթել են Լիբիայի սահմանի մոտ՝ Արևմտյան անապատում գործող իսլամիստների հետ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Եգիպտոսի ներքին գործերի նախարարության հաղորդագրության համաձայն՝ ևս առնվազն 10 մարդ վնասվածքներ է ստացել: Վիրավորների թվում կան ինչպես Եգիպտոսի քաղաքացիներ, այնպես էլ Մեքսիկայից զբոսաշրջիկներ։
Դեպքը տեղի է ունեցել, երբ մեքսիկացի զբոսաշրջիկներով չորս ջիփ մտել է «արգելված» գոտի։
Եգիպտոսի ներքին գործերի նախարարության հայտարարության համաձայն՝ այդ գոտի արգելվել է օտարերկրացի զբոսաշրջիկների մուտքը, սակայն նախարարությունը չի նշում հստակ տեղը, որտեղ տեղի է ունեցել միջադեպը։
Եգիպտոսի ներքին գործերի նախարարությունը զբաղվում է միջադեպի հետաքննությամբ։
Միջադեպից մեկ օր առաջ «Իսլամական պետության» հետ կապված ջիհադիստական խմբավորումը հայտարարել էր, որ իր գրոհայինները գտնվում են Արևմտյան անապատում։
Ինչպես հայնել է BBC-ի թղթակիցը, զբոսաշրջիկների սպանության մասին նորությունը ցնցել է Մեքսիկան։










