«Գնացե՛ք տուն». Արևելյան Եվրոպայում ցույցեր են անցկացվել ընդդեմ փախստականների (լուսանկարներ)
Արևելյան Եվրոպայում հազարավոր բարկացած ցուցարարներ դուրս են եկել փողոցներ՝ իրենց վրդովմունքն արտահայտելու փախստականների հոսքի հանդեպ, գրում է The Daily Mail-ը։
«Իսլամը կդառնա Եվրոպայի մահը»՝ բացականչել են ցուցարարները Վարշավայի փողոցներում, որտեղ հավաքվել է մոտ 5.000 մարդ։
Հարյուրավոր մարդիկ ցույցեր են անցկացրել Պրահայում և Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում։
«Ես ունեմ կառավարության և խորհրդարանի մանդատը՝ վետո դնել ցանկացած քվոտայի վրա, քանի որ դրանք, միևնույնն է, չեն լուծում ճգնաժամը»,- ասել է Սլովակիայի ներքին գործերի նախարար Ռոբերտ Կալինյակը։
Այս տարի Հունգարիայի սահմանն արդեն 180.000 մարդ է ապօրինի հատել։ Այսուհետ կգործեն ավելի խիստ օրենքներ, որոնք սահմանի ցանկացած անօրինական հատման դեպքում նախատեսում են արտաքսում կամ նույնիսկ՝ ազատազրկում։



























