Գերմանիան փախստականներին բնակեցնում է նախկին համակենտրոնացման ճամբարում
Գերմանիան փախստականներին բնակեցնում է նացիստական ժամանակաշրջանի համակենտրոնացման ճամբարներում մինչ Եվրոպայում շարունակվում է փախստականների աննախադեպ հոսքի հետ ստեղծված ճգնաժամը, գրում է alarabiya.net–ը:
Նշվում է, որ 21 տղամարդ բնակեցվել է շենքում, որը 1937 թվականին օգտագործվել է Բուխենվալդ համակենտրոնացման ճամբարի համար: Նրանք, հավանաբար, կմնան այնտեղ, մինչև ընդունվեն փախստականի կարգավիճակի համար նրանց դիմումները:
«Դա հարկադրված լուծում է, բայց անխուսափելի է»,- ասել է Բեռլինի Միտե թաղամասի ղեկավարը:
1937-1945 թվականների ընթացքում 56 հազար մարդ է սպանվել Բուխենվալդ համակենտրոնացման ճամբարում:
Այնուամենայնիվ, փախստականներից մի քանիսի խոսքերով՝ նրանց առանձնապես չի հետաքրքրում, թե նախկինում ինչի համար է օգտագործվել շինությունը, քանի որ շատ փախստականներ անգամ նման պայմաններ չունեն:
Այս տարի Գերմանիա է ժամանել արդեն մոտ 450 000 փախստական:










