Ճապոնիայի Ասո հրաբխի ժայթքումից հետո տասնյակ զբոսաշրջիկներ են տարհանվել (լուսանկարներ, տեսանյութ)
Ճապոնիայի հարավում գտնվող Ասո հրաբուխը ժայթքել է, ինչի հետևանքով տարհանվել են տասնյակ զբոսաշրջիկներ և աշխատողները, գրում է The Daily Mail-ը:
Իշխանություններն արգելել են մարդկանց մոտենալ լեռանը, նաև զգուշացրել են ուշադիր լինել ընկնող քարերից:
Ոստիկանությունն այժմ լեռան վրա որոնում է լեռնագնացներին, ովքեր հնարավոր է հայտնված լինեն վտանգավոր գոտում:
Մոտ 18 չվերթ է չեղյալ հայտարարվել, որոնց մեծ մասը՝ մոտակա Կումամոտո քաղաքի ուղղությամբ:
Վարչապետ Շինզո Աբեն հայտարարել է, որ հրաբխի հարակից բնակավայրեր են ուղարկվել
զորքեր, ոստիկանության աշխատակիցներ և հրշեջներ ստուգելու, թե արդյոք ժայթքումը վնասների կամ զոհերի պատճառ է դարձել:


















