Հռոմի պապը չի բացառել, որ Հռոմը կարող է ԻՊ-ի համար թիրախ դառնալ

18:20 • 14.09.15

Հռոմի Ֆրանցիսկոս պապը չի բացառել, որ Իտալիայի մայրաքաղաքը կարող է թիրախ դառնալ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ահաբեկիչների համար, ովքեր կարող են փախստականների հետ Եվրոպայի երկրներ ներթափանցել, գրում է ТАСС-ը:

«Բանն այն է, որ Սիցիլիայից ընդամենը 400 կիլոմետր հեռավրության վրա գտնվում է դաժան ահաբեկչական խմբավորում: Դրա հետ կապված կա ներթափանցման վտանգ, դա իսկապես այդպես է»,- ասել է նա:

Հարցին, թե կարո՞ղ է արդյոք Հռոմը դառնալ ահաբեկիչների թիրախ, Ֆրանցիսկոս պապը պատասխանել է դրական: «Այո, ոչ մեկ չի ասել, որ Հռոմը չի ենթարկվի այդ վտանգին: Բայց կարելի է ձեռնարկել նախազգուշական միջոցներ»,- ասել է նա: