Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, որ Russia Today-ը պատրաստ է փարիզյան գրասենյակից վտարմանը
Russia Today (RT) հեռուստաընկերության ղեկավար Մարգարիտա Սիմոնյանը РБК պարբերականին տված հարցազրույցում պատմել է ՅՈՒԿՕՍ-ի գործով ընկերության ունեցվածքի ու հաշիվների կալանքի մասին:
Նրա խոսքով՝ Ֆրանսիայում ու Բելգիայում հոլդինգի բոլոր հաշիվները ապասառեցվել են, իսկ ահա «Ռուսաստանն այսօր» ընկերության փարիզյան գրասենյակի ունեցվածքը դեռ կալանքի տակ է:
«Դատական կատարածուներն եկել են, սակայն մենք նախկինի պես աշխատում ենք: Ելնելով այն հանգամանքից, որ դա երկարատև բյուրոկրատական գործընթաց է, քանի որ դրանք արդեն կալանքի տակ են, ապա անպայման դուրս կբերեն այնտեղից: Մենք պատրաստվում ենք դրան: Այդ դեպքում շինություն կվարձակալենք ֆրանսիացիներից»,-ասել է Սիմոնյանը:










