Սլովակիան ժամանակավորապես վերականգնում է հսկողությունը Հունգարիայի և Ավստրիայի հետ սահմաններին

15:14 • 14.09.15

Սլովակիան ժամանակավորապես վերականգնում է հսկողությունը Հունգարիայի և Ավստրիայի հետ սահմաններին փախստականների մեծ հոսքի պատճառով: Այդ մասին հայտարարել է Սլովակիայի ներքին գործերի նախարարությունը, հաղորդում է ТАСС-ը:
 

«Գերմանիայի կողմից Ավստրիայի հետ սահմաններին հսկողությունը ժամանակավորապես վերականգնելու մասին հայտարարությունից հետո Սլովակիան ժամանակավորապես ստուգումների միջոցներ է ձեռնարկել Ավստրիայի և Հունգարիայի հետ սահմաններին»,- ասված է հայտարարությունում:


Սահմանին հսկողությունն ուժեղացնելու համար այնտեղ է ուղարկվել 220 սլովակ սահմանապահ: