Դատաբժշկական փորձաքննությունը պարզել է ծննդկան Մերի Մարգարյանի մահվան պատճառը

16:03 • 15.09.15

«Շենգավիթ» բժշկական կենտրոնից «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված այնուհետև մահացած ծննդկան Մերի Մարգարյանի գործով դատաբժշկական փորձաքննության եզրակացությունն ավարտվել է:

 

Ինչպես Tert.am-ի հետ զրույցում ասաց տուժող կողմի փաստաբան Մարինե Թովմասյանը, եզրակացությունը նախաքննության գաղտնիք է, բայց նաև նշեց, որ նախնական եզրակացությունը պահպանվել է. ծննդկանը մահացել է թոքաբորբից և բազմաօրգանային անբավարարությունից:

 

Փաստաբանը նաև տեղեկացրեց, որ այսօր Մերի Մարգարյանի ամուսինը կրկին ցուցմունք է տվել, քանի որ ի հայտ են եկել նոր հանգամանքներ:
 

Հիշեցնենք, որ Մերի Մարգարյանը մահացել էր հուլիսի 29-ին։ Նրա հղիությանը հետևում էր «Շենգավիթ» բժշկական կենտրոնի գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանը: Մերի Մարգարյանի մահից օրեր անց, մահացել էր նաև նրա նորածին երեխան։