Ավստրալիայի նոր վարչապետ Թերնբուլը երդում է տվել

08:49 • 15.09.15

Ավստրալիայի մայրաքաղաք Կանբերրայում տեղի է ունեցել երկրի նոր վարչապետ Մալքոլմ Թերնբուլի երդմնակալության արարողությունը, գրում է gazeta.ru-ն։

 

Ավստրալիայի նախկին վարչապետ Թոնի Էբոթը պարտվել է կապի նախկին նախարար Թերնբուլին իշխող Լիբերալ կուսակցության անդամների միջև քվեարկության ընթացքում։

 

Թերնբուլը հաղթանակ է տարել՝ հավաքելով 54 ձայն՝ Էբոթի օգտին տրված 44 ձայնի դիմաց։

 

Խորհրդարանականները նաև կողմ են արտահայտվել Ջուլի Բիշոպին որպես երկրի վարչապետի տեղակալ պահելու համար։