Ֆրանսիական Ալպերում ձյունահոսքի հետևանքով 7 մարդ է զոհվել
Ֆրանսիական Ալպերում՝ Պրևո շրջանի մոտակայքում, տեղի ունեցած ձյունահոսքի հետևանքով 7 ալպինիստ է զոհվել, ևս մեկը վնասվածքներ է ստացել: Այս մասին հայտնում է BBC-ն` վկայակոչելով տեղի իշխանություններին:
Հաղորդվում է, որ ձյունակույտը լեռնագագաթից պոկվել է 4000 մետր բարձրությունից: Զոհվածների թվում օտարերկրացիներ կան, որոնց ազգությունը դեռևս չի պարզվել:
Փրկարարական աշխատանքներն ու ողջ մնացածների փնտրտուքը շարունակվում է:










