Վարուֆակիսը մեղադրել է Եվրոպային Հունաստանի հետ «խիստ տնտեսման փորձեր» անցկացնելու համար

16:31 • 15.09.15

Հունաստանի ֆինանսների նախկին նախարար Յանիս Վարուֆակիսը հերթական անգամ մեղադրել է Եվրոպային Հունաստանի նկատմամբ նրա վերաբերմունքի համար։ Այս անգամ նա մեղադրել է Եվրոպային՝ խիստ տնտեսման հարցով փորձեր անցկացնելու համար Հունաստանն ընտրելու համար: Իր հայտարարությունը Վարուֆակիսն արել է Լոնդոնում հանրային քննարկման ժամանակ իր ելույթի ընթացքում, գրում է gazeta.ru-ն։

 

«Ես պահանջում եմ չօգտագործել Հունաստանին՝ ցույց տալու համար, որ տնտեսական ասկետիզմը չի աշխատում: Հունաստանն օգտագործում են որպես լաբորատորիա, մեզ վրա փորձեր են անում»,- հայտարարել է ֆինանսների նախկին նախարարը։

 

Նա հիշեցրել է, որ Հունաստանի իշխանությունները կրճատել են աշխատավարձերը 40 տոկոսով, ինչի հետևանքով գործազրկությունը ոչ միայն չի կրճատվել, այլև արդյունքում սկսել է աճել։

 

«Գործազրկությունն աճել է 8-ից մինչև 28 տոկոս: Խիստ տնտեսման մեթոդները չեն աշխատում»,- վստահ է Վարուֆակիսը: