Հայկ Կյուրեղյանը դատապարտվեց 9 տարվա ազատազրկման. Armtimes.com
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը Հայկ Կյուրեղյանին դատապարտել է 9 տարվա ազատազրկման:
Հիշեցնենք, որ մեղադրող դատախազը պահանջել էր 14 տարվա ազատազրկման դատապարտել Կյուրեղյանին, ով ներկա չի եղել իր դատավճռի ընթերցման ժամանակ:
Հիշեցնենք նաև, որ Հայկ Կյուրեղյանը մեղադրվում էր խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար, Շանթ Հարությունյանի գործով դատական նիստի օրը դատարանի բակում որպես բողոքի նշան օդամղիչ ատրճանակով կրակել էր ոստիկանների ուղղությամբ:
Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում:










