Օլանդը հայտարարել է Սիրիայում ԻՊ-ի դիրքերին հարվածներ հասցնելու անհրաժեշտության մասին
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն անհրաժեշտ է համարում Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների դիրքերի ուղղությամբ հարվածներ հասցնելու գործում Ֆրանսիայի մասնակցությունը, գրում է interfax.ru-ն։
«Մենք Իրաքում ԻՊ-ի դեմ պայքարի միջազգային կոալիցիայի մաս ենք: Մենք հայտարարել ենք Սիրիայում դիտորդական թռիչքների մասին, որոնք թույլ են տալիս գնահատել՝ արդյո՞ք այդ հարվածների անհրաժեշտությունը կա, և այդ անհրաժեշտությունը Սիրիայում կա»,- հայտարարել է Օլանդը լրագրողներին:
Անցած շաբաթ Ֆրանսիան սկսել է դիտորդական թռիչքներ իրականացնել Սիրիայի տարածքում:










