Թուրքիան կոչ է արել Իսրայելին «անհապաղ դադարեցնել սադրանքները» Երուսաղեմի Տաճարի լեռան վրա

17:04 • 15.09.15

Թուրքիան կոչ է արել Իսրայելին «անհապաղ դադարեցնել սադրանքները» Երուսաղեմի Տաճարի լեռան վրա՝ Ալ- Աքսա մզկիթների համալիրի տարածքում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը ՝ հղում անելով Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընին։

 

«Մենք խստորեն քննադատում ենք Իսրայելի գործողությունները, որն այդ սադրանքով ցուցադրել է իր «խաղաղ մտադրությունները»։ Ալ- Աքսան շրջափակելու ցանկացած փորձ խաղ է կրակի հետ»,- նշել է պաշտոնյան։

 

Հիշեցնենք, որ 3-րդ օրն է՝ Երուսաղեմում շարունակվում են բախումներն արաբների և իսրայելական ոստիկանության միջև։ Անկարգությունները սկսվել էին կիրակի առավոտյան։