Պեսկովը չի բացառել Սիրիայի հարցով Պուտինի և Օբամայի միջև երկխոսության հնարավորությունը
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի բացառել Սիրիայի հարցով Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների միջև երկխոսության հնարավորությունը, գրում է РИА Новости-ն:
«Մենք միշտ կրկնել ենք, որ չենք բացառել ոչ մի երկխոսություն, և կարծում ենք, որ երկխոսությունը միմյանց դիրքորոշումները պարզելու, կոնսենսուս և փոխըմբռնում գտնելու համար անհրաժեշտ գործիք է»,- ասել է Պեսկովը լրագրողներին։
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ «խոսել ձևաչափի մասին, չունենալով որևէ պայմանավորվածություն կամ նշան, դեռ հնարավոր չէ»: Պատասխանելով հարցին, թե ինչ թեմաներ պետք է քննարկվեն այդ երկխոսության ընթացքում՝ նա ասել է. «Կարգավորման հեռանկարները»։










