Թուրքիայում փախստականներ տեղափոխող նավ է խորտակվել. կա 13 զոհ

12:59 • 15.09.15

Թուրքիայում դարձյալ փախստականներ տեղափոխող նավ է խորտակվել։


Ինչպես տեղեկացնում է Milliyet թերթի կայքը, միջադեպը տեղի է ունեցել Էգեյան ծովում՝ Մուղլա քաղաքի մոտակայքում:

 

Փախստականներին օգնության շտապած փրկարար նավերը կարողացել են 205 մարդու կյանք փրկել։ Փախստականները, սակայն, 13 մարդու դի են դուրս բերել, որոնցից 4-ը երեխաներ են։

 

Վթարի վայրում որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են։

 

Հաղորդվում է, որ նույն պահին խորտակվել է նաև մեկ այլ նավակ, որի 2 ուղևորները նույնպես մահացել են։