Դիարբեքիրում սրճարաններից մեկում հրթիռ է ընկել. կա 3 վիրավոր

11:35 • 15.09.15

Թուրքիայի հարավում՝ Դիարբեքիր քաղաքում, սրճարաններից մեկում, որը տեղակայված է ոստիկանական բաժանմունքի մոտակայքում, հրթիռ է ընկել։ Միջադեպի հետևանքով վիրավորվել է 3 մարդ, գրում է Комсомольская правда-ն։

 

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ տուժածները սրճարանի այցելուներ են եղել։ Նրանք լուրջ վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

 

Ըստ որոշ տվյալների՝ հարձակում գործածները Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունից են։

 

Դեպքի վայր են ժամանել բազմաթիվ ոստիկաններ, սկսվել է հետաքննություն։