«Հայաթ» մոթելի մոտակայքում «Նիսսան Ֆուգա»-ն բախվել է սյանը. ուղևորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

09:08 • 16.09.15

Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 00:44-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Գայի պողոտայում` «Հայաթ» մոթելի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան բախվել է սյանը և այրվում է, կան արգելափակված տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՏԿԱԻՆ-ը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:


Պարզվել է, որ «Նիսսան Ֆուգա» մակնիշի 34 CU 446 պետհամարանիշով (վարորդ` 1991 թ. ծնված Ա. Օ.) ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել սյանը և մոտակա շինանյութի խանութի պատնեշին. ավտոմեքենայի շարժիչի հատվածից ծուխ է նկատվել:


Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 1991 թ. ծնված Ա. և 1995 թ. ծնված Հ. Օ.-երին, ովքեր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ:


Բժիշկները Ա. Օ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Հ. Օ.-ինը՝ ծայրահեղ ծանր:


Հրշեջ-փրկարարները կատարել են հովացման աշխատանքներ և փակել ավտոմեքենայի գազի բալոնի փականը: