Մեքքայում վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով զոհվածների ընտանիքները մոտ 270.000-ական դոլար կստանան

14:05 • 16.09.15

Լուսանկարը՝ gursesintour.com-ի


Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման իբն-Աբդուլազիզը հայտարարել է, որ Մեքքայում վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով զոհվածների ընտանիքները մոտ 267.000-ական դոլար կստանան՝ որպես փոխհատուցում։ Տուժածները կստանան մոտ 130.000-ական դոլար, գրում է Интерфакс-ը։

 

Համաձայն վերջին տվյալների՝ միջադեպի հետևանքով մահացել է 110 մարդ, առնվազն 235-ը վիրավորվել է։

 

Ավելի վաղ արդեն անհանգստություն էր հայտնվել Ալ-Հարամ մզկիթում անվտանգության միջոցառումների կապակցությամբ։ Ներկայում տարվում են մզկիթն ընդլայնելու աշխատանքներ, և դրա շուրջ կանգնած են 15 մեծ վերամբարձ կռունկներ։