Խորվաթիան պատրաստ է թույլ տալ փախստականների տեղաշարժն իր տարածքով

13:22 • 16.09.15

Խորվաթիայի իշխանությունները փախստականների ճգնաժամի իրավիճակի ֆոնին պատրաստակամություն են հայտնել իրենց տարածքը տրամադրել ներգաղթյալներին` Արևմտյան Եվրոպա հասնելու համար։



Ինչպես նշում է gazeta.ru-ն, այս մասին հայտարարել է Խորվաթիայի վարչապետ Զորան Միլանովիչը։
«Խորվաթիան միանգամայն պատրաստ է ընդունել և ուղղորդել այդ մարդկանց այնտեղ, որտեղ նրանք ցանկանում են հայտնվել: Ենթադրում եմ, որ նրանց նպատակակետն են Գերմանիան ու սկանդինավյան երկրները»,-նշել է պաշտոնյան։

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր tert.am-ը, Հունգարիայի փոխարեն, որը խստացրել է իր սահմանների պահպանությունը, փախստականները Սերբիայի տարածքով շարժվել են դեպի Խորվաթիա:
 

«Մոտ տասնյակ ավտոբուսներ Սերբիայի տարածքով շարժվում են դեպի Շիդ քաղաք՝ Խորվաթիայի հետ սահմանին։ Նրանց վարորդներն իշխանություններից հանձնարարություն են ստացել շարժվել առանց կանգառների»,- հայտնել էր հունգարական M1 ալիքը։