Մոսկվայում 28-ամյա հայ երիտասարդը փորձել է բանկոմատից մոտ 10 մլն ռուբլի գողանալ

10:45 • 16.09.15

Մոսկվայում ոստիկաններն ու բանկերից մեկի անվտանգության ծառայության աշխատակիցները կարողացել են կանխել բանկոմատի կողոպուտի դեպքը, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:

 

«Գիշերը ժամը 3:15-ի սահմաններում «02» ծառայությունը հաղորդագրություն է ստացել բանկի անվտանգության ծառայությունից այն մասին, որ տեսահսկման համակարգը ֆիքսել է բանկոմատից գողություն կատարելու փորձը։ Դեպքի վայր մեկնած ոստիկանները ձերբակալել են տղամարդուն, որը փորձում էր 9.9 մլն ռուբլի գողանալ»,- հաղորդել են ոստիկանությունից:

 

Ձերբակալվածը 28-ամյա երևանցի է, ում արդեն կալանավորել են։

 

Ոստիկանության տվյալներով՝ ձերբակալման պահին նա միայն կարողացել էր վնասել բանկային սարքավորումը։

 

Գործակալության աղբյուրի խոսքով՝ այն պատկանել է Сбербанк России բանկին։