Օբամաներն իրենց նստավայրում ընդունել են Իսպանիայի թագավորին ու թագուհուն (լուսանկարներ)
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և առաջին տիկին Միշել Օբաման երեկ ընդունել են Իսպանիայի թագավոր Ֆելիպեին և նրա կնոջը՝ թագուհի Լետիսիային, գրում է The Daily Mail-ը։
Միշել Օբաման թագուհուն ողջունել է Սպիտակ տանը և ներկայացրել իր հայտնի օրգանիկ այգին։ Իսկ այդ ընթացքում Բարաք Օբաման Օվալաձև սենյակում ընդունել է Իսպանիայի թագավորին։
Իսպանական թագավորական ընտանիքի շրջագայությունն ԱՄՆ-ում սկսվել է Մաունթ-Վերնոն այցելությամբ, որտեղ նրանք եղել են ամերիկացի նախկին նախագահ Ջորջ Վաշինգտոնի և նրա կնոջ տանը։ Ուղևորությունը կշարունակվի Մայամի և Ֆլորիդայում Սենթ Օգասթին քաղաք այցելությամբ։
Անդրադառնալով Իսպանիայի թագավորական ընտանիքի այցին՝ Սպիտակ տանը նշել են, որ միապետների այցն ամրապնդում է ուժեղ և կայուն կապը 2 երկրների ժողովուրդների միջև։
































