Նախքան Մայդանը Պորոշենկոն Յանուկովիչին է նվիրել 1.8 մլն դոլար արժողությամբ Այվազովսկու կտավը. նախկին պաշտոնյա (լուսանկար)

14:38 • 16.09.15

Ուկրաինայի ներկայիս նախագահ Պյոտր Պորոշենկոն նախքան Մայդանի դեպքերը բավականին սերտ ընկերական հարաբերություններ է ունեցել երկրի նախկին ղեկավար Վիկտոր Յանուկովիչի հետ, գրում է Комсомольская правда-ն։

 

Այդ մասին պատմել է երկրի նախագահի աշխատակազմի նախկին պաշտոնյա Անդրեյ Պորտնովը։

 

Նրա խոսքով՝ գործարարը պարբերաբար շնորհավորել է նախկին նախագահին ծննդյան օրվա առթիվ։ Մի անգամ նույնիսկ նվիրել է Հովհաննես Այվազովսկու՝ 1.8 մլն դոլար արժողությամբ կտավը։

Պաշտոնյան այս մասին գրել է ֆեյսբուքյան էջում և տեղադրել կտավի լուսանկարը։