Սաակաշվիլիի հրաժարականի հարցով խնդրագիրն Ուկրաինայի նախագահի կայքում 109 ձայն է հավաքել

10:35 • 16.09.15

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի պաշտոնական կայքում Օդեսայի նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հրաժարականի պահանջով խնդրագիր է հայտնվել, գրում է gazeta.ru-ն։

 

Ռուսերենով խնդրագրի հեղինակները հայտարարում են, որ Սաակաշվիլին չի կատարել աշխատանքի երեք ամիսների ընթացքում խոստումներից և ոչ մեկը, իսկ նրա բարեփոխումները միայն խոսքերով են տեղի ունենում:

 

Նրանց կարծիքով՝ կոռուպցիայի դեմ պայքարը տարվում է հեռուստաալիքների համար հարցազրույցներում, իսկ բյուրոկրատիայի դեմ պայքարն ընդամենը PR է: Հեղինակները հավելում են, որ տարածաշրջան երեք ամսվա ընթացքում չի եկել և ոչ մի ներդրող։

 

«Ոչ միայն տեղական, այլև ողջ ուկրաինական մամուլում հիշատակումների թվով Սաակաշվիլիի հետ կարող են մրցել միայն նախագահն ու վարչապետը»,- ասված է խնդրագրում։

 

Հեղինակները խնդրում են նախագահին հեռացնել Սաակաշվիլիին և գտնել «արդար և պրոֆեսիոնալ թեկնածուի» Ուկրաինայի քաղաքացիների շրջանում։

 

Խնդրագիրը մինչ այժմ ստորագրել է 109 մարդ՝ անհրաժեշտ 25 հազար ստորագրությունից:

 

Ավելի վաղ 25 հազար ուկրաինացի ստորագրել էր Միխեիլ Սաակաշվիլիին երկրի վարչապետ նշանակելու մասին խնդրագիրը։