Սիրիայի ներկայիս ճգնաժամի արմատները պետք է փնտրել ԱՄՆ-ի՝ Իրաք ներխուժման մեջ. Սիրիայի նախագահ
Լուսանկարը՝ AP Photo/ Gurinder Osan-ի
Սիրիայում ներկայիս ճգնաժամի արմատներն ԱՄՆ-ի՝ Իրաք ներխուժման մեջ են, հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը ռուսական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում։
«Ցանկացած պետությունում լինում են սխալներ։ Դա, հավանաբար, տեղի է ունենում յուրաքանչուր օր։ Սակայն այդ սխալները ճակատագրական չեն, դա սովորական է։ Իսկ ի՞նչ է տեղի ունենում, որ այդ սխալները հանգեցնում են նրան, ինչ տեղի ունեցավ Սիրիայում։ Դա ոչ տրամաբանական է։ Դուք, հավանաբար, կզարմանաք, եթե ձեզ ասեմ, որ սիրիական ճգնաժամին նախորդող իրադարձություններում բեկումնային պահ եղավ 2003-ին Իրաքի պատերազմը, երբ ԱՄՆ-ն ներխուժեց այնտեղ»,- նշել է Ասադը։
Նախագահի խոսքով՝ Սիրիայում կտրականապես դեմ էին այդ ագրեսիային, քանի որ հասկանում էին, որ դա հանգեցնում է հասարակության պառակտմանը, դրանում հակասությունների աճի, փոխանցում է РИА Новости-ն։
Երկրորդ՝ ոչ պակաս կարևոր բեկումնային պահն է եղել այն աջակցությունը, որն Արևմուտքը պաշտոնապես ցուցաբերում էր ահաբեկիչներին Աֆղանստանում 1980-ականների սկզբին՝ անվանելով նրանց «ազատության մարտիկներ», նշել է Ասադը։
Կարդացեք նաև՝ Իրանը Սիրիային ռազմական տեխնիկա է մատակարարում. Ասադ
Ասադը մեղադրել է Արևմուտքին՝ «Իսլամական պետությունը» ստեղծելու և նրան աջակցելու համար
Թուրքիայի կողմից Սիրիայի հետ սահմանին «անվտանգության գոտու» ստեղծումն անընդունելի է. Ասադ










