Թուրքիայում ոստիկանական մեքենա է պայթեցվել. հակաահաբեկչական գործողություն է անցկացվում

10:31 • 16.09.15

Թուրքիայի Մարդին նահանգում պայթեցվել է ոստիկանական մեքենա, ինչի հետևանքով զոհվել է 3 մարդ:

 

Ինչպես տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը, միջադեպի հետևանքով վիրավորվել է մեկ մարդ: Նա տեղափոխվել է հիվանդանոց:

 

Հարուցվել է քրեական գործ: Թուրքական աղբյուրների համաձայն՝ ոստիկանական մեքենայի պայթեցման հետևում Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունն է՝ PKK-ն:


Ոստիկանությունը հակաահաբեկչական հատուկ գործողություն է սկսել Ստամբուլի մի շարք շրջաններում:


Գործողության ընթացքում ձերբակալվել է 10 մարդ, որոնք կասկածվում են ահաբեկչական խմբավորումների հետ կապեր ունենալու համար:

 

Ընդհանուր առմամբ՝ վերջին շրջանում Թուրքիայում անցկացված հակաահաբեկչական գործողությունների  ընթացքում ձերբակալվել է ավելի քան 2.500 մարդ: