ԱՄՆ-ում ձերբակալել են դեռահասի՝ Հռոմի պապի դեմ մահափորձ նախապատրաստելու համար

09:13 • 16.09.15

ԱՄՆ-ում ձերբակալվել է մի դեռահաս՝ Հռոմի պապի դեմ մահափորձ նախապատրաստելու համար, գրում է Корреспондент-ը։

 

15-ամյա տղային կասկածում են նրանում, որ հարձակում է պլանավորել պոնտիֆիկոսի ԱՄՆ կատարելիք այցի ժամանակ։

 

ԶԼՄ-ների տեղեկություններով՝ ձերբակալությունը տեղի է ունցել դեռևս օգոստոսին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն այժմ։ Նշվում է, որ դեռահասը պայթուցիկ պատրաստելու մասին տեղեկությունը տարածել է սոցկայքերի միջոցով։

 

Դեռահասը մեղադրվում է նաև ահաբեկչական կազմակերպություններին նյութական օգնություն տրամադրելու փորձի համար։

 

Աղբյուրը նշում է, որ նման ակցիա սկսելուն տղային դրդել է «Իսլամական պետություն» խմբավորման քարոզչությունը։