Վաշինգտոնում մերժել են Պուտինի՝ ԻՊ-ի դեմ պայքարի նոր կոալիցիա ստեղծելու վերաբերյալ առաջարկը
ԱՄՆ-ի իշխանությունները մերժել են Ռուսաստանի՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների դեմ պայքարի նոր կոալիցիա ստեղծելու առաջարկը։
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցի ընթացքում զգուշացրել է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին օգնություն տրամադրելը միայն կբարդացնի և կընդլայնի սիրիական հակամարտությունը՝ խափանելով ընդհանուր նպատակը՝ պայքարը ծայրահեղականության դեմ, փոխանցում է Deutsche Welle-ն։
Քերին ընդգծել է նաև, որ ԱՄՆ-ն մտադիր է գործել գոյություն ունեցող կոալիցիայի կազմում և որ Ասադը չի կարող նրանում «վստահելի անդամ» լինել։










