3 խորհուրդ, թե ինչպես ձերբազատվել ստամոքսի փքվածության զգացողությունից

22:37 • 18.09.15

Հարթ որովայն ունենալու և ստամոքսի փքվածության զգացումից ձերբազատվելու համար Healthy food team-ը խորհուրդ է տալիս հետևել այս 3 կանոնին:  

Նվազեցնել աղի օգտագործումը

Աղը կարևոր ու անհրաժեշտ համեմունք է ցանկացած խոհանոցում, սակայն չափից ավելի աղի օգտագործումը հանգեցնում է ջրի անհամաչափ կուտակմանն օրգանիզմում, ինչի արդյունքում փքվածության զգացողություն է առաջանում: Դրան է բերում նաև վերամշակված, արագ  և սառը սննդի ընդունումը:  

Ավելի շատ ջուր ըմպել  

Ավելի շատ ջուր օգտագործելով` կարելի է լիցքաթափել այն հեղուկը, որը կուտակվում է որովայնում և ստիպում ստամոքսին փքվել: Անհրաժեշտ է ջուր ըմպել ըստ մարմնի  քաշի:

Դադարեք մաստակ ծամելը 

Մաստակ ծամելիս օդի որոշակի ծավալ եք կուլ տալիս, որը գնում է ստամոքս և  փքվածություն առաջացնում:

 
 

3 խորհուրդ, թե ինչպես ձերբազատվել ստամոքսի փքվածության զգացողությունից