Պուտինը Մոսկվայում կընդունի Էրդողանին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախատեսում է երկկողմ հանդիպումներ ունենալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասի հետ:
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ նրանք Մոսկվա կժամանեն սեպտեմբերի 23-ին:
«Թուրքիայի նախագահը մասնակցելու է Մոսկվայում մզկիթի բացման արարողությանն ու հանդիպելու է նախագահ Պուտինի հետ: Նրանք զրույց կունենան: Մենք ակնկալում ենք, որ մզկիթի բացման արարողությանը մասնակցի նաև Մահմուդ Աբասը, որի հետ ևս Պուտինն առանձնազրույց կունենա»,-ասել է Պեսկովը:
Մամուլի քարտուղարը, սակայն, չի կարողացել հայտնել՝ մասնակցելո՞ւ է արդյոք Պուտինը Մոսկվայում մզկիթի բացմանը, թե՞ ոչ:










