ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղարը հեռացվել է կոռուպցիոն մեղադրանքների պատճառով
ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեն կոռուպցիոն կասկածանքների պատճառով ազատվել է իր պարտականությունների կատարումից:
Ինչպես տեղեկացնում է Корреспондент-ը` ՖԻՖԱ-ի մեկնաբանության մեջ ասվում է, որ խարդախությունները բացահայտվել են մի շարք հայտարարությունների շնորհիվ, որոնցում նշվում է գլխավոր քարտուղարի ազգանունը:
Մի շարք պարբերականներ հինգշաբթի տեղեկություն էին հրապարակել, որ 54-ամյա Վալկեն ներգրավված է եղել աշխարհի առաջնությանը տոմսերի` բարձրացված արժեքով վաճառքի գործում:
Ֆրանսիացին, ով այդ պաշտոնը զբաղեցրել է 2007-ից,իրեն ուղղված մեղադրանքները «կեղծ և վրդովեցուցիչ» է անվանել:










