Գերմանիան կօգնի Թուրքիային փախստականների խնդիրը լուծելու հարցում. երկրի ԱԳՆ

16:18 • 18.09.15

Փախստականների զանգվածային հոսքի առնչությամբ Թուրքիային հատկացվելիք օգնությունը կընդլայնվի, խոստացել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ- Վալտեր Շտայնմայերը, ով այսօր ժամանել է Թուրքիա։

 

Նախարարը կողմ է արտահայտվել Եվրոպայում ծանրաբեռնվածության արդարացի բաշխմանը։

 

«Խոսքն ավելի զգալի աջակցության մասին է տարանցիկ երկրներին, որոնք նախորդ տարիներին իրենց մոտ մեծ թվով ներգաղթյալներ են տեղավորել»,- ասել է Շտայնմայերը։

 

Նախարարը հույս է հայտնել նաև, որ ԵՄ-ում կմշակվի այդ հարցի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշում, գրում է Deutsche Welle-ն։

 

Թուրքական կառավարության ներկայացուցիչների հետ բանակցությունների ընթացքում գերմանացի նախարարը հույս ունի լսել Անկարայի գնահատականն առաջիկա ամիսների ընթացքում իրավիճակի զարգացման վերաբերյալ, որը կապված է փախստականների հոսքի ավելացման հետ։