Հունգարական քաղաքի քաղաքապետը «վախեցնող» տեսահոլովակ է նկարահանել փախստականների համար (տեսանյութ)

15:16 • 18.09.15

Հունգարական սահմանամերձ Աշոտհալոմ քաղաքի քաղաքապետ Լասլո Տորոսկայը տեսաուղերձ է ձայնագրել ներգաղթյալների համար, որում փորձել է վախեցնել նրանց և ստիպել չգալ ԵՄ Հունգարիայի միջոցով, գրում է Корреспондент-ը։

 

Քաղաքական գործիչը վստահեցնում է, որ իր քաղաքում ուրախ են բոլոր նրանց, ովքեր «օրինական են հատում սահմանը, իսկ մյուսներին սպառնում է բանտը կամ արտաքսումը»։

 

Քաղաքապետը հիշեցնում է նաև, որ սահմանների պաշտպանությանը մասնակցում են բանակն ու ոստիկանությունը։ Հոլովակում ներկայացվում են ուժայիններ մոտոցիկլետով, մեքենաներով, ուղղաթիռներով, ձիերով։ Այնուհետև հայտնվում է անձամբ քաղաքապետը՝ մուգ ակնոցներով։

 

Վերջում Google-ի քարտեզների վրա ցույց է տրված, որ Գերմանիա հասնելն ավելի հեշտ է Խորվաթիայի և Սլովենիայի միջոցով։

 

«Հունգարիան վատ ընտրություն է, Աշոտհալոմը՝ վատագույնը»,- նշել է քաղաքապետը։