Հունգարիայի ոստիկանությունն արգելել է մոտ 1000 ապօրինի ներգաղթյալների մուտքը երկիր

16:10 • 18.09.15

Լուսանկարը՝ REUTERS/ Marko Djurica-ի

 

Հունգարական ոստիկանությունն արգելել է մոտ 1000 ապօրինի ներգաղթյալների մուտքը երկիր։ Այդ մասին հայտնել է անվտանգության հարցերով վարչապետի խորհրդական Բակոնդի Դյորդը, գրում է РИА Новости-ն։

 

«Հունգարիայի և Սերբիայի սահմանին մինչև կեսգիշեր կանգնեցվել է 267 մարդ, այսօր առավոտյան մինչը ժամը 10-ը՝ ևս 207 մարդ։ Խորվաթիայի սահմանին մինչև կեսգիշեր արգելվել է 453 փախստականի մուտքը, առավոտյան՝ ևս 10-ի։ Որքան մարդ կգա այսօր՝ կանխատեսելը դժվար է»,- հայտնել է պաշտոնյան։

 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ից Հունգարիայում ուժի մեջ են մտել սահմանների և փախստականների մասին նոր օրենքներ, որոնք էապես խստացնում են սահմանային հսկողությունը, ինչպես նաև պատժամիջոցները։