Հազարից ավելի ներգաղթյալներ գնացքով ժամանել են Հունգարիա

21:33 • 18.09.15

Հազարից ավելի ներգաղթյալներ տեղափոխող գնացքը ժամանել է Հունգարիա:

Ինչպես հաղորդում է Reuters-ը` Խորվաթիան հարյուրավոր ներգաթյալների ավտոբուսով հասցրել է Հունգարիայի հետ սահմանի մոտ: Այնտեղ Հունգարիայի ոստիկանները և զինվորականները դիմավորել են նրանց և տեղավորել իրենց ավտոբուսներում:

Հաղորդվում է, որ Խորվաթիայի հարևան երկրները դժկամությամբ են ընդունել երկրի որոշումը` թույլ տալու ներգաղթյալներին իրենց երկրի տարածքով անցնել ԵՄ այլ երկրներ: