Նախագահը սահմանադրական բարեփոխումների շուրջ քննարկումների շրջանակում հանդիպել է պատգամավորներ Է. Մարուքյանի և Թ. Պողոսյանի հետ

19:57 • 18.09.15

Նախագահ Սերժ Սարգսյանը սահմանադրական բարեփոխումների շուրջ խորհրդակցությունների շրջանակում այսօր հանդիպում է ունեցել Ազգային ժողովի պատգամավորներ Էդմոն Մարուքյանի և Թևան Պողոսյանի հետ: 

Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ 

Հիշեցնենք, որ սահմանադրական բարեփոխումների նախագծի շուրջ անցկացվող խորհրդակցությունների շրջանակում ՀՀ Նախագահը հանդիպում է ունեցել մի շարք քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ։

Մասնավորապես, Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել «Սահմանադրական իրավունք միություն», Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան (ՎՍԴՀԿ), «Ազգային միաբանություն», «Ազատություն», Ազատ դեմոկրատներ, Հայոց Համազգային Շարժում,  Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միություն, «Միավորված աշխատանքային կուսակցություն» «Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», «Օրինաց երկիր» կուսակցությունների ներկայացուցիչների, նաև՝ մի շարք պատգամավորների հետ։