Ռուսաստանի մոտ 2.400 քաղաքացիներ ընդգրկվել են «Իսլամական պետության» շարքերում. ՌԴ ԱԴԾ
Լուսանկարը՝ Reuters-ի
Ռուսաստանի մոտ 2.400 քաղաքացիներ մասնակցում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործողություններին, հայտնում է Газета-ն։
Այդ մասին Տաշքենդում հայտնել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության առաջին փոխտնօրեն, բանակի գեներալ Սերգեյ Սմիրնովը։
«ՌԴ 2.400 քաղաքացի մասնակցում է «Իսլամական պետության» գործողություններին։ Կենտրոնական Ասիայից մոտ 3.000 մարդ նույնպես գտնվում է այդ շարքերում»,- նշել է պաշտոնյան։










