Սլովենիան պատրաստ է անհրաժեշտության դեպքում մինչև 10.000 փախստական ընդունել

12:29 • 19.09.15

Սլովենիան պատրաստ է անհրաժեշտության դեպքում մինչև 10.000 փախստական ընդունել։

 

Այդ մասին գերմանական Rheinische Post թերթին տված հարցազրույցում հայտարարել է Գերմանիայում Սլովենիայի դեսպան Մարթա Կոս Մարկոն, փոխանցոււմ է «Ինտերֆաքս» գործակալությունը։

 

«Եթե ներգաղթյալները մեզ փախստականի կարգավիճակ ստանալու հայտ ներկայացնեն, մենք նրանց կընդունենք ու կպաշտպանենք։ Մենք ի վիճակի ենք տեղավորել նրանց՝ կարող ենք ընդունել մինչև 10.000 փախստական»,- ասել է դեսպանը։

 

Կոս Մարկոն հավելել է, որ Հունգարիայի կողմից սահմանային պահպանության խստացումից հետո, Սլովենիան ներգաղթյալների հոսքի ավելացում է ակնկալում։ «Դեռ դժվար է ասել՝ թիվը որքան կլինի։ Հնարավոր է՝ օրական 1000-2000»,- ենթադրել է նա։