Օբաման ԱՄՆ բանակի հարցերով նախարարի պաշտոնում բացահայտ միասեռականի թեկնածություն է առաջարկել
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման բանակի հարցերով նախարարի պաշտոնում առաջարկել է բացահայտ միասեռական Էրիկ Ֆենինգի թեկնածությունը, որը վերջին շրջանում ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ԱՄՆ-ի ռազմական գերատեսչությունում՝ Պենտագոնում։ Այդ մասին հայտնում է The Wall Street Journal-ը։
47-ամյա Ֆենինգը Պենտագոնում գնահատվում է որպես «ծագող աստղ»։ Նրան համարում են բարձր որակավորում ունեցող մասնագետներից մեկը։ Օբամայի խոսքով՝ Ֆենինգն օժտված է բազմամյա փորձով և ղեկավարելու բացառիկ ունակությամբ։
«Ես վստահ եմ, որ նա հիանալի կղեկավարի ԱՄՆ-ի զինվորներին»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Եթե Սենատը հավանություն տա նրա թեկնածությանը՝ նա նախարարի պաշտոնում կփոխարինի Ջոն ՄքՀյուին։










