Պուտինը կարգադրել է Բելառուսում ռուսական ավիաբազայի ստեղծման մասին համաձայնագիր ստորագրել Մինսկի հետ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է Բելառուսում ռուսական ավիաբազայի ստեղծման մասին համաձայնագիր ստորագրել և կարգադրել է ՌԴ պաշտպանության և արտաքին գործերի նախարարություններին բանակցություններ վարել Մինսկի հետ։
Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում, փոխանցում է РИА Новости-ն։
«Ընդունել ՌԴ կառավարության առաջարկը՝ Ռուսաստանի և Բելառուսի միջև Բելառուսի տարածքում ռուսական ավիաբազա ստեղծելու պայմանագրի ստորագրման վերաբերյալ»,- նշվում է փաստաթղթում։
Պուտինը հանձնարարել է նախարարություններին բանակցություններ վարել Մինսկի հետ և պայմանավորվածության հասնելու դեպքում ստորագրել նշված համաձայնագիրը ռուսական կողմի անունից։
Հաղորդվում է, որ այժմ Բելառուսի տարածքում կա ռուսական ռազմական 2 օբյեկտ՝ ռադիոտեղորոշիչ կայան և հեռակապի կետ՝ Ռուսական ռազմածովային ուժերի սուզանավերով։










