Չիլիում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի (լուսանկարներ)
Չիլիում հզոր երկրաշարժի հետևանքով, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 16-ին, արդեն 13 մարդ է մահացել։ Աղետից անմիջապես հետո ծովափնյա շրջաններում ցունամիի սպառնալիքի պատճառով մոտ 1 մլն մարդ է տարհանվել, գրում է Deutsche Welle-ն։
Իշխանությունները հանձնարարել են տարհանել նաև Զատիկի կղզու բնակիչներին։ Ավելի քան 40.000 տուն շարունակում է մնալ առանց էլեկտրաէներգիա։
Մասնագետների խոսքով՝ ներկայիս 8.4 մագնիտուդով երկրաշարժն ամենաուժեղն է եղել նախորդ 5 տարիների ընթացքում։
Լուսանկարները՝ Reuters-ի










