Հունգարիան մեղադրում է Խորվաթիային փախստականներին իր երկիր ուղարկելու համար

14:19 • 19.09.15

Բուդապեշտը մեղադրել է Զագրեբին միջազգային օրենսդրությունը խախտելու և մարդկանց անօրինական տեղափոխության համար՝ այն բանից հետո, երբ Խորվաթիայից Հունգարիա է մտել ներգաղթյալների գնացքը՝ մոտ 40 խորվաթ ոստիկանների ուղեկցությամբ, գրում է Интерфакс-ը։

 

Հունգարական իշխանությունները նշում են, որ փախստականները չեն գրանցվել Խորվաթիայում, և գնացքը ժամանել է առանց նախապես զգուշացնելու։

 

Ոստիկաններին զինաթափել են և հետ ուղարկել, իսկ փախստականներին՝ Ավստրիա, որի իշխանությունները, իրենց հերթին, հայտարարել են, որ իրենց հետ այդ հարցը չեն քննարկել։

 

Ավելի վաղ Խորվաթիայի վարչապետ Զորան Միլանովիչը հայտարարել էր, որ Զագրեբը չի դառնա «փախստականների ընդունման կենտրոն» և կշարունակի ուղղորդել փախստականներին ավելի հեռու։

 

Վերջին օրերին Խորվաթիայի տարածք է մտել ավելի քան 14.000 մարդ։