Սպանվել է Տավուշի զինկոմը. 49-ամյա Դերենիկ Պապյանը մահացել է հրազենային վնասվածքից

11:14 • 19.09.15

Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 23:10-ին, հիվանդանոցից ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ պարանոցի շրջանում ստացած հրազենային վնասվածքից մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել 1966 թ. ծնված Դերենիկ Պապյանը. տեղեկացնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժինը:


Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 21.00-ից 22.00-ն ընկած ժամանակահատվածում, Մովսես գյուղում, վիճաբանության ժամանակ, 1974 թ. ծնված Արթուր Մ.-ն իր 16 տրամաչափի, երկփողանի, որսորդական ողորկափող հրացանով կրակել է Դ.Պապյանի պարանոցին, ինչի հետևանքով վերջինս մահացել է:


Արթուր Մ.-ն սեպտեմբերի 19-ին, ժամը 00.45-ին, Մովսես գյուղից հայտնաբերվել և բերման է ենթարկվել բաժին:


Հանցագործության գործիք հրացանը դեպքի վայրից առգրավված է:


Նշանակվել է ԴԲՓ:


Կատարվում է նախաքննություն:


Tert.am-ի տվյալներով մահացողը Տավուշի մարզի զինկոմն է: